Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Միայն գրքով

Միայն գրքով
25.02.2013 | 18:38

Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու համաշխարհային օրվա առիթով մի քանի օր շարունակ մայրաքաղաքի մոտ 20 թանգարաններում մուտքն անվճար էր, միայն գրքով: «Գրքի բանկ» խորագիրը կրող այս ծրագրի շրջանակում հավաքվել է շուրջ 9000 գիրք:

Հավաքված բոլոր գրքերը փոխանցվելու են Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի համայնքային գրադարաններին:
Ծրագիրն իրականացնում է «Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ-ն` Counterpart international հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ ՄԶԳ-ի ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Տարվա ընթացքում նախատեսվում են մի շարք այլ միջոցառումներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ